Lexus-ը 885 ձիաուժ հզորությամբ շքեղ մինի զբոսանավ է ներկայացրել (լուսանկարներ)

12:51 • 13.01.17

Ամերիկյան Lexus մեքենաշինական ընկերությունը որոշել է նվաճել նաև ջրային տիրույթը՝ ներկայացնելով Sport Yacht կոչվող լյուքս դասի մինի զբոսանավը:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, 885 ձիաուժ հզորությամբ փոխադրամիջոցը ստեղծելու գաղափարը պատկանում է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակիո Տոյոդային, ում շատ էր հետաքրքրում, թե ինչ տեսք կունենա Lexus-ի ստեղծած սպորտային շքեղ մինի զբոսանավը:


Հայտնի է, որ Sport Yacht-ն ունի 8 նստատեղ, համալրված է 2 թաչսքրինով, ինչպես նաև հանգստի փոքր սենյակով, որտեղ կա լողասենյակ, լվացարան, սառնարան և գազօջախ:


Աղբյուրը մանրամասնում է, որ Lexus-ից առաջ իրենց շքեղ զբոսանավերն են ներկայացրել Aston Martin և Mercedes-Benz ավտոբրենդները:

 

lexus-sport-yacht (1)

lexus-sport-yacht (1)

lexus-sport-yacht (2)

lexus-sport-yacht (5)

lexus-sport-yacht (6)

lexus-sport-yacht (7)

lexus-sport-yacht (8)

lexus-sport-yacht (4)

 

 

 

 

 

 

 

 

Lexus-ը 885 ձիաուժ հզորությամբ շքեղ մինի զբոսանավ է ներկայացրել (լուսանկարներ)