Nintendo-ն ներկայացրել է նոր Super Mario Odyssey խաղն ու Switch կցորդը (տեսանյութ)

13:51 • 13.01.17

Ճապոնական Nintendo ընկերությունը ներկայացրել է Switch խաղային կցորդն ու դրա համար նախատեսված մի քանի խաղ, որոնց շարքում է նաև սպասված Super Mario Odyssey-ը:


Ինչպես նշում է The Verge-ը, պաշտոնապես հոկտեմբերին ներկայացված Switch-ը վաճառքի է հանվելու մարտի 3-ին՝ 299 դոլարով:


Nintendo-ի փոխանցմամբ՝ խաղային կցորդը, կախված խաղից, մի լիցքավորմամբ աշխատում է 2.5-6 ժամ: Այն համալրված է 6.2 դյույմ անկյունագծով էկրանով, ինչպես նաև մուլտիթաչ գործառույթներով:


Ինչ վերաբերում է Switch-ի խաղի կառավարման վահանակներին (Joy Cons), ապա դրանք կարելի է օգտագործել ինչպես բուն կցորդին ամրացված, այնպես էլ՝ առանձին:

 

 

Nintendo-ն ներկայացրել է նոր Super Mario Odyssey խաղն ու Switch կցորդը (տեսանյութ)