Հրվ. Կորեայի դատախազությունը 22 ժամ հարցաքննել է Samsung Electronics-ի փոխնախագահին

09:18 • 13.01.17

Հարավային Կորեայի դատախազությունն ավարտել է Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժեյոնի հարցաքննությունը, որը որպես կասկածյալ է հանդես գալիս երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շուրջ կոռուպցիոն սկանդալի գործով, հայտնում է gazeta.ru-ն՝ «Ռենհապ» գործակալությանը հղումով։


Հաղորդվում է, որ հարցաքննությունն ընդհանուր առմամբ տևել է 22 ժամ։


Քննությանը մոտ աղբյուրի համաձայն՝ Չժեյոնը հարցաքննության ժամանակ ասել է, որ Պակ Կըն Հեն ստիպել է իր ընկերությանը գումարներ տալ այն ընկերություններին, որոնք կապված են նախագահի մոտ ընկերուհու՝ Չոյ Սուն Սիլի հետ։


«Նույնիսկ եթե կաշառքը տրվել է ճնշման ներքո, այն տվողը միևնույն է՝ կպատժվի։ Լիի հայտարարությունը կարող է միայն մեղմող հանգամանք լինել»,- ասել է աղբյուրը։

Հրվ. Կորեայի դատախազությունը 22 ժամ հարցաքննել է Samsung Electronics-ի փոխնախագահին