Benltey-ին մտադիր է հիբրիդային տարբերակ թողարկել յուրաքանչյուր մոդելի համար

19:16 • 14.01.17

Առաջիկա 5 տարվա ընթացքում Benltey ապրանքանիշի յուրաքանչյուր մոդել կառաջարկվի համալրված հիբրիդային ուժային համակարգի միացման գործառույթով և մարտկոցների` կենցաղային տեխնիկայից վերալիցքավորելու հնարավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, այս մասին Automotive News World Congress համաժողովի ընթացքում հայտարարել է բրիտանական մեքենաշինական ընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը:

Սպասվում է, որ «Բենթլիի» առաջին հիբրիդային նորույթները կներկայացնի Continental GT սերիան: Մեքենան կզինվի նույն 416 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որով և համալրված է Porsche Cayenne S E-Hybrid-ը, որի կազմում ներառված է 3 լիտր ծավալային շարժիչը` 333 ձիաուժ հզորությամբ, 95 ձիաուժ ունեցող էլեկտրաշարժիչը և լիթիումային մարտկոցների համալիրը:


2018-ի վերջին կներկայացվի Bentayga արտաճանապարհայինի հիբրիդային մոդելը:

   

 

Benltey-ին մտադիր է հիբրիդային տարբերակ թողարկել յուրաքանչյուր մոդելի համար