2017թ. վաճառքի հանվելիք 7 լավագույն մեքենաները՝ ֆոտոշարքով

09:17 • 14.01.17

2016 թվականն ավտոսիրողների համար հիշվեց բազմաթիվ մեքենաշինական նորույթների և խելահեղ կոնցեպտների շնորհանդեսներով:


Մինչդեռ այս տարի արդեն վաճառքում են հայտնվելու այդ մոդելների սերիական տարբերակները, որոնցից ամենաշքեղ 7-ը luxurylaunches.com կայքը ներկայացրել է ֆոտոշարքով.

 

7. Lexus LC 500

Դետրոյթում ներկայացված մոդելն ունի 467 ձիաուժ հզորությամբ, 5 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչ:

 

 

6. Tesla Model 3

35.000 դոլարանոց մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 6 վայրկյանում և կարող է մոտ 400 կմ անցնել մարտկոցի մի լիցքավորմամբ:

 

 

5. Porsche Panamera Sport Turismo

Այս շքեղ մեքենան նախատեսված է Mercedes CLS Shooting Brake-ի հետ մրցակցության համար:

 

 

4. Aston Martin V8 Vantage

Այն համալրված է 4 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով և վաճառքում կհայտնվի աշնանը:

 

 

3. 2018 Audi A8

Գերմանական ավտոարտադրողի նորույթը համալրված է գերժամանակակից ինքնակառավարման համակարգով, որը կարելի է կիրառել մայրուղիներին:

 

 

2. McLaren 720S

Լյուքս դասի փոխադրամիջոցը համալրված է 4լ աշխատանքային ծավալով և 720 ձիաուժ հզորությամբ V8 թվինտուրբո շարժիչով:

 

 

1. Ferrari LaFerrari Aperta

Այս մեքենայից իտալական ընկերությունն արտադրելու է ընդամենը 209 օրինակ, որից վաճառքի է ենթակա լինելու 200-ը:

 

2017թ. վաճառքի հանվելիք 7 լավագույն մեքենաները՝ ֆոտոշարքով