Lexus-ը V8  շարժիչով աշխատող զբոսանավ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)

20:13 • 14.01.17

Lexus ընկերությունը Մայամիում անցկացված հատուկ միջոցառման ժամանակ ներկայացրել է իր առաջին զբոսանավը, որը համալրվել է LC 500 սպորտային մեքենայի 477 ձիաուժ հզորություն զարգացնող երկու V8 շարժիչով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 12.7 մետր երկարությամբ Sport Yacht զբոսանավը դեռևս կոնցեպտ է: Ընկերությունը դեռևս մտադրություն չունի այն սերիական թողարկման ներկայացրել:

Ընկերությունից հայտնել են, որ նորագույն նավի կոնցեպտը մշակել է անձամբ Toyota-ի նախագահ Ակիո Տոյոդան: Նավը կառուցված է ածխածնային հիմքի հիման վրա, ինչը թույլ է տվել 1000 կգ-ով նվազեցնել նավի քաշը:

Նավի լայնությունը կազմում է 3.86 մետր: Այն նախատեսված է 8 մարդու համար: Նավը կարող է 80 կմ/ժամ առավելագույն արագություն զարգացնել:

 

 

Lexus-ը V8  շարժիչով աշխատող զբոսանավ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)