Սպորտքարերի բրիտանական ընկերությունը 2 նոր էքստրեմալ մոդելներ է ներկայացրել

22:28 • 15.01.17

Բրիտանական Radical Sportscars ընկերությունը Autosport ցուցահանդեսին երկու նորացված սպորտային մոդելներ է ներկայացրել` SR1 «սկսնակ մակարդակի» մատչելի սպորտային մեքենան և SR8 էքստրեմալ մրցարշավային մեքենան, որին պատկանում է Նյուրբուրգրինգի արագության ռեկորդը քիչ թվաքանակով արտադրված մեքենաների շրջանում (6 րոպե 48 վայրկյան):

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, բաց տանիքով Radical SR1-ը, որը ներկայացվում է որպես «մեքենա սկսնակ մրցարշավորդների համար», իր նախորդ մոդելի համեմատ առավել արագընթաց է դարձել` պահպանելով նախկին տեխնիկական բնութագրիչները:

Այն զինված է 187 ձիաուժ հզորություն զարգացնող 4 մխոցային շարժիչով: 100 կմ/ժամ-ը այն զարգացնում է 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 220 կմ/ժամ է:

Radical SR8 մոդելը ևս արտաքին փոփոխությունների է ենթարկվել, որը ընկերությունում դեռ մտադիր են կատարելագործել առաջիկայում: Մեքենան զինված է 2.7 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով:

   

 

Սպորտքարերի բրիտանական ընկերությունը 2 նոր էքստրեմալ մոդելներ է ներկայացրել