ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի նոր լուսանկարը

23:32 • 15.01.17

ՆԱՍԱ-ն ներկայացրել է Յուպիտերի գունավոր պատկերը, որը կազմել է աստղագետ Ռոման Տկաչենկոն Juno սարքից ստացված տվյալների հիման վրա: Корреспондент-ի փոխանցմամբ` լուսանկարը հրապարակվել է տիեզերական գործակալության կայքում:

Լուսանկարում կարելի է տեսնել Յուպիտերի 7 ամենահայտնի հատկանիշներից մեկը` Մեծ Կարմիր բիծը: Լուսանկարում տեսանելի է նաև հզոր փոթորիկների շարքը, որը հաճախ անվանում են մոլորակի «մարգարտյա մանյակ»:

Լուսանկարն արվել է դեկտեմբերի 11-ին, երբ Juno միջմոլորակային կայանը երրորդ անգամ մոտեցել է մոլորակին: Տիեզերական սարքավորման հեռավորությունը Յուպիտերից կազմել է 458 000 կմ: 

 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի նոր լուսանկարը