Samsung-ը հունվարի 23-ին կհրապարակի Galaxy Note 7-ի վերաբերյալ հետաքննության արդյունքները

10:03 • 16.01.17

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը հունվարի 23-ին կներկայացնի Galaxy
Note 7 սմարթֆոնների այրվելու դեպքերի հետաքննության արդյունքները, հայտնում է Yonhap գործակալությունը:


«Սպառողների վստահությունը վերադարձնելու համար մենք հստակ կնշենք Galaxy Note 7-ի այրվելու պատճառները և կհայտարարենք հետագա քայլերի մասին»,- հայտնել է Samsung-ի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտարարվել է համաշխարհային շուկայից մոտ 2,5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն հետ կանչելու մասին՝ այն բանից հետո, երբ հաղորդագրություններ հայտնվեցին լիցքավորման ընթացքում դրանց պայթելու մասին: Samsung-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը:


Մի շարք համաշխարհային ավիափոխադրողներ, որոնց թվում Singapour Airlines-ը, Finnair-ը, Aeromexico-ն, Interjet-ը և Flydubai-ը, արգելել են ինքնաթիռի սրահ մտցնել Samsung Galaxy Note 7 հեռախոսը: Սարքերն ինքնաթիռ ներս բերելն արգելել են նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Ճապոնիայի իշխանությունները:

 

 

Samsung-ը հունվարի 23-ին կհրապարակի Galaxy Note 7-ի վերաբերյալ հետաքննության արդյունքները