Curiosity-ն Մարսի վրա երկնաքարի նմանվող օբյեկտ է հայտնաբերել (լուսանկար)

13:22 • 16.01.17

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝  ՆԱՍԱ-ի կողմից Մարս ուղարկված Curiosity սարքը, որն այժմ ուսումնասիրում է Գեյլի խառնարանը, հայտնաբերել է երկնաքարի նմանվող օբյեկտ:


Ինչպես նշում է korrespondent.net-ը, եթե հաստատվի, որ մետաղից բաղկացած օբյեկտն իրոք երկնաքար է, ապա դա կլինի մարսագնացի կողմից հայտնաբերված 3-րդ երկնաքարը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Curiosity-ն Մարսի վրա գտնվելու 4.5 տարվա ընթացքում հայտնաբերել է 2 երկնաքար, ի դեպ, վերջինը՝ 2015թ. նոյեմբերին:


Նշենք, որ իրենից շարժական լաբորատորիա ներկայացնող Curiosity-ի նպատակն է Մարսի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնելը:

 

Mars Curiosity Rolls Up to a Cool New Meteorite

Curiosity-ն Մարսի վրա երկնաքարի նմանվող օբյեկտ է հայտնաբերել (լուսանկար)