Ստեղծվել է ռոբոտ, որը շփվում է gif-անիմացիայի միջոցով (տեսանյութ)
Վերջերս համացանցի աստղ է դարձել Peeqo ռոբոտը, որը մարդկանց հետ շփվում է gif-անիմացիայի միջոցով: Ռոբոտին պատկերող տեսանյութը հրապարակվել է YouTube-ում և արդեն ավելի քան 635 հազար դիտում է հավաքել:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` փոքր ռոբոտն արձագանքում է խոսակցի ձայնին, հաշվի առնում նրա հարցումն ու պատասխանում gif-անիմացիայի միջոցով: Օրինակ, երբ Peeqo-ի ստեղծողը խնդրել է նրան արթնանալ, ռոբոտը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի հերոս Ջոն Սնոուի զարթնելու տեսարանը պատկերող gif:
Նշվում է, որ Peeqo-ն զվարճալի սեղանի օգնական է, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց և ուզում են ցրվել աշխատանքից:










