Հրվ. Կորեայում Samsung Electronics ընկերության փոխնախագահին ձերբակալելու օրդեր է տրվել

11:15 • 16.01.17

Հարավային Կորեայի դատախազությունը Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժեյոնին ձերբակալելու օրդեր է տվել,  գրում է Yonhap գործակալությունը: 

Նա որպես կասկածյալ է հանդես գալիս երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շուրջ կոռուպցիոն սկանդալի գործով:


Ըստ հետաքննության՝ 2015թ.-ի ընթացքում Samsung-ը 18 մլն ԱՄՆ դոլարի գործարք է կնքել Գերմանիայում գործող ընկերության հետ, որը փաստացի պատկանում է Ցոյ Սուն Սիլին, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնական դեմքն ու նախկին նախագահի ընկերուհին է:


Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Լի Չժեյոնի հարցաքննությունն ընդհանուր առմամբ տևել էր 22 ժամ։ Քննությանը մոտ աղբյուրի համաձայն՝ Չժեյոնը հարցաքննության ժամանակ ասել էր, որ Պակ Կըն Հեն ստիպել է իր ընկերությանը գումարներ տալ այն ընկերություններին, որոնք կապված են նախագահի մոտ ընկերուհու հետ։



Հրվ. Կորեայում Samsung Electronics ընկերության փոխնախագահին ձերբակալելու օրդեր է տրվել