Խաբեբաներն անվճար ինտերնետ են խոստացել WhatsApp-ի օգտատերերին
WhatsApp հավելվածում ակտիվորեն տարածվում է նոր ստահոդ հաղորդագրություն, որում օգտատերերին անվճար ինտերնետ են խոստանում: Այս մասին հաղորդում է Tech Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` հաղորդագրության տեքստում ծրագրի հղում է պարունակվում, որն իբր հնարավորություն է տալիս օգտվել «ինտերնետի մուտքի հեղափոխական տեխնոլոգիայից»: Ծառայությունն ակտիվացնելու համար խաբեբաները կոչ են անում հաղորդագրությունն ուղարկել 13 ընկերների:
Նշվում է, որ հղումը տանում է WhatsApp-ի ոճով ձևավորված կողմնակի ռեսուրս: Այնտեղ հրապարակված են «անվճար ինտերնետի» վերաբերյալ կեղծ արձագանքներ և մի քանի հավելված տեղադրելու առաջարկներ, որոնք իրականում իրենցից ներկայացնում են վճարովի տեղեկությունները գողանալու վնասակար ծրագրեր:










