Մահացել է վերջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը

10:04 • 17.01.17

ԱՄՆ-ում 82 տարեկանում կյանքից հեռացել է տիեզերագնաց Յուջին Սերնանը, որը վերջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացն էր: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի պաշտոնական էջում:


Տիեզերագնացի մահվան պատճառը չի նշվում: Հայտնի է միայն, որ նա կյանքից հեռացել է՝ ընտանիքի անդամներով շրջապատված:


Նշենք, որ Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի կապիտան Յուջին Սերնանը տիեզերք է թռել 3 անգամ՝ 1966թ., 1969թ., 1972թ.: Նա Լուսնի վրա ոտք է դրել 2 անգամ: Բացի այդ, Սերնանը 2-րդ ամերիկացին է, որ կարողացել է բաց տիեզերք դուրս գալ:


Ամերիկացին տիեզերագնացի կարիերան ավարտել է 1972թ.՝ վերջին անգամ Լուսնի վրա վայրէջք կատարելու առաքելության ավարտից հետո:

 

Մահացել է վերջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը