Nokia 3310-ը ենթարկվել է «քրաշ-թեստի»՝ տեղադրվելով 40 տոննանոց ծանրության տակ (տեսանյութ)

17:05 • 17.01.17

Լեգենդար Nokia 3310 բջջային հեռախոսը ենթարկվել է «քրաշ-թեստի» (դիմացկունության թեստի). Hydraulic Press Channel ալիքը տեսանյութ է հրապարակել YouTube-ում, որում ցուցադրվում են հեռախոսը 40 տոննանոց ծանրության տակ տեղադրելու հետևանքները:

Korrespondent-ի հաղորդմամբ` բլոգերները որոշել են կանգ չառնել ժամանակակից ուլտրաբարակ սմարթֆոնների փորձարկման վրա և ընտրել են Nokia 3310-ը, որը ճանաչվել է անցած տարիների ամենադիմացկուն բջջային հեռախոսներից մեկը:

Նշվում է, որ Nokia 3310-ը թողարկվել է 2000 թվականին: Այս հեռախոսը ճանաչվել է պատմության ամենահաջող մոդելներից մեկը: Ընդհանուր առմամբ, վաճառվել է այս մոդելի մոտ 126 միլիոն նմուշ:

 

 

Nokia 3310-ը ենթարկվել է «քրաշ-թեստի»՝ տեղադրվելով 40 տոննանոց ծանրության տակ (տեսանյութ)