Google-ի նոր Android Wear 2.0 օպերացիոն համակարգը կներկայացվի փետրվարի 9-ին
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության՝ «խելացի» ժամացույցների համար նախատեսված նոր օպերացիոն համակարգը՝ Android Wear 2.0-ը, ներկայացվելու է փետրվարի 9-ին, հայտնում է The Verge-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախևառաջ օպերացիոն համակարգով համալրված են լինելու հարավկորեական LG ընկերության նոր սերնդի 2 «խելացի» ժամացույցները՝ LG Watch Sport-ը և LG Watch Style-ը:
Հայտնի է, որ 2 մոդելներն էլ կունենան OLED էկրան, 4Գբ ներքին հիշողություն, Wi-Fi, Bluetooth, GPS:
Նշվում է, որ սմարթվոչերի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է փետրվարին:










