Ցուցադրվել է Անտարկտիդայի սառույցների հսկայական ճեղքվածքը (տեսանյութ)

12:44 • 18.01.17

Անտարկտիդայի հարցերով զբաղվող Մեծ Բրիտանիայի վարչությունը տեսանյութ է ներկայացրել, որում պատկերված է հարավային մայրցամաքում գտնվող 40 կիլոմետր երկարությամբ ճեղքվածքը:

BBC-ի հաղորդմամբ` սառույցների ճեղքվածքի առաջացման պատճառը գլոբալ տաքացումն է:

Մասնագետները նշել են, որ դա հանգեցրել է Halley VI ազգային կայանի ժամանակավոր փակմանը:

Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

 

 

Ցուցադրվել է Անտարկտիդայի սառույցների հսկայական ճեղքվածքը (տեսանյութ)