ԱՄՆ ԿՀՎ-ն համացանցում է տեղադրել 50 տարվա իր գործունեությունն ընդգրկող փաստաթղթերը

13:22 • 18.01.17

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը համացանցում հրապարակել է մոտ 12 միլիոն էջ քանակությամբ գաղտնազերծված փաստաթղթեր, հայտնում է Bloomberg-ը:


1940-ականներից մինչև 1990-ականները գործակալության աշխատանքն ընդգրկող փաստաթղթերը նախկինում հասանելի չեն եղել առցանց, դրանք հնարավոր էր կարդալ միայն Մերիլենդ նահանգի Քոլեջ-Փարք քաղաքում գտնվող ազգային արխիվն այցելելով:


Արխիվում կարելի է գտնել փաստաթղթեր վարչության գործունեության՝ մասնավորապես հետախուզական գործողությունների մասին, այն ներառում է Վիետնամին և Սառը պատերազմին, ինչպես նաև ահաբեկչությանը և համաշխարհային տնտեսությանը վերաբերող թեմաներ:


ԿՀՎ-ն պատրաստվում է գաղտնազերծել 25 տարուց ավելի վաղեմություն ունեցող փաստաթղթերի մեծ մասը: Վարչությունը վերանայում է գաղտնազերծման ենթակա փաստաթղթերը, բայց գնահատման ենթակա փաստաթղթերի թիվն արագորեն աճում է՝ անհնար դարձնելով մարդկային ռեսուրսների համար այդ քանակությամբ փաստաթղթեր ուսումնասիրելը: Վարչությունում մտադիր են օգտագործել նոր տեխնոլոգիաներ տեղեկատվության այդ քանակությունը մշակելու համար: