Chevrolet-ն Lego-ի 340.000 հատ խորանարդիկից պատրաստված բացառիկ «Բեթմոբիլ» է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Chevrolet մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իրական չափերի «Բեթմոբիլ»՝ պատրաստված Lego-ի 340.000 հատ խորանարդիկից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արտասովոր փոխադրամիջոցն ունի 2մ բարձրություն, 2.7մ լայնություն, 5.7մ երկարություն: Այն պատրաստելու համար մասնագետները 222 ժամ են ծախսել նախագծման և ևս 1.833 ժամ՝ հավաքման վրա:
Պարբերականը մանրամասնում է, որ Chevrolet-ի գլուխգործոցի պաշտոնական շնորհանդեսը կայացել է Դետրոյթում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում:
Մոդելի հետ կապված հետագա ծրագրերի մասին որևէ տեղեկություն չկա:

















