Microsoft-ը մտադիր է ծալվող ու պլանշետի վերածվող հեռախոս արտադրել
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն արտոնագրել է նոր սարք, որն իրենից ներկայացնում է ծալվող և պլանշետի վերածվող սմարթֆոն:
Ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունն այս արտոնագրի համար դիմել էր ԱՄՆ իշխանություններին դեռևս 2014թ. հոկտեմբերին, սակայն միայն հիմա է այն ստացել:
Ապագա սմարթֆոնի տեխնիկական բնութագրի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Նշվում է միայն, որ դրա ստեղծողը Քաբիր Սիդիքույն է, որը Microsoft-ի հետ համագործակցության մեծ փորձ ունի:
Աղբյուրը ենթադրում է, որ Microsoft-ն ուշագրավ նորույթի միջոցով կփորձի հեղաշրջում իրականացնել սմարթֆոնների շուկայում:
![]()
![]()
![]()
![]()










