Microsoft-ը հայտնել է, թե երբ կդադարեցնի Windows 7-ի աջակցությունը
Microsoft ընկերությունը հայտարարել է, թե երբ կդադարեցնի Windows 7 օպերացիոն համակարգի աջակցությունը: Սպասվում է, որ դա տեղի կունենա 2020 թվականի սկզբին:
Հայտնի է, որ 2015 թվականի հունվարին Windows 10 օպերացիոն համակարգը թողարկելուց հետո արտադրողը դադարեցրել է Windows 7-ի բազային աջակցությունը, իսկ 2016 թվականին ընկերությունն արգելել է հնացած օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների վաճառքը:
International Business Times-ի հաղորդմամբ` 2020 թվականին Windows 7-ը կդադարի թարմացումներ ստանալ: Արտադրողն օգտատերերին կոչ է անում անցնել Windows 10-ի:
Microsoft-ը նաև հայտնել է, որ հնացած լինելու պատճառով Windows 7-ն արդեն ի վիճակի չէ արդյունավետորեն դիմադրել կիբեռհարձակումներին:
Այս մասին արտադրողը հայտնել է պաշտոնական բլոգում` ավելացնելով, որ ներկայում անհատական համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգերի ամբողջ շուկայի 25 տոկոսը պատկանում է Windows 10-ին:










