Bloomberg-ը բացահայտել է Facebook-ում Ցուկերբերգի էջի գաղտնիքները

22:56 • 18.01.17

Facebook սոցիալական ցանցի տասնյակ աշխատողներ մասնագիտանում են ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի անձնական էջը վարելու գործում: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս բացահայտման մասին հունվարի 18-ին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը:

 

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, աշխատակիցների հատուկ թիմն օգնում է Ցուկերբերգին սոցցանցում կատարվող հրապարակումների պատրաստման և գրառումների ստեղծման հարցում: Նրանցից ոմանք զբաղվում են վիրավորական մեկնաբանությունները ջնջելով, ազատվում են սպամից:

 

Բացի այդ, Facebook-ում պրոֆեսիոնալ լուսանկարիչներ են աշխատում, որոնք զբաղվում են ընկերության հիմնադրի տեսողական բովանդակության ստեղծման համար: 

 

Փորձագետների խոսքով` Ցուկերբերգի թիմը նրա համար հատուկ իմիջ է ստեղծում, որը պետք է ոչ միայն խորհրդանշի Facebook-ը, այլև վստահություն առաջացնի սովորական օգտատերերի մոտ:

 

 

Bloomberg-ը բացահայտել է Facebook-ում Ցուկերբերգի էջի գաղտնիքները