Mercedes-ը AMG-ի 50-ամյակի առթիվ ներկայացրել է հոբելյանական մոդելը (լուսանկարներ)

15:50 • 19.01.17

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Դետրոյթում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է նոր Mercedes-AMG GT C մեքենան, որը նվիրված է AMG մոդելի 50-ամյակին:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, սպորտային կուպեն երկտեղանոց է, համալրված 550 ձիաուժ հզորությամբ, 4 լ աշխատանքային ծավալով երկտուրբո V8 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.7 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 315 կմ/ժ է:

Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան արտադրվելու է խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 50 օրինակ: Նշվում է, որ Mercedes-AMG GT C-ն վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա ամռանը:

Mercedes-AMG GT C Edition 50, C 190 (2017)