Հայտնաբերվել է Շոպենի երրորդ լուսանկարը  

23:20 • 20.01.17

 

Շվեյցարացի ֆիզիկոս Ալեն Քոլերը դագերոտիպ սարքի վրա լուսանկար է հայտնաբերել, որում գիտնականների կարծիքով պատկերված է լեհ երգահան և դաշնակահար Ֆրեդերիկ Շոպենը:

Lenta.ru-ի հաղորդմամբ` հայտնագործության մասին տեղեկացրել է Փարիզի Լեհական ինստիտուտի (Institut Polonais Paris) կայքը:

Լուսանկարը երրորդն է երաժշտի` մինչ օրս հայտնաբերված լուսանկարներից: Փորձագետների գնահատումներով` այն պատկերվել է 1847 թվականին` ֆրանսիացի լուսանկարիչ Լուի Օգյուստ Բիսոնի կողմից, որին պատկանում է նաև Շոպենի արդեն հայտնի լուսանկարներից մեկը:

 Լուսանկարը հայտնաբերվել է Շոպենի անձնական արխիվում, որը պահվում է Շվեյցարիայում:

 

 

Հայտնաբերվել է Շոպենի երրորդ լուսանկարը