Ամերիկյան խումբը հաշիշից պատրաստված ձայնասկավառակ է թողարկել
Ամերիկյան Slightly Stoopid խումբը ձայնասկավառակ է թողարկել, որը պատրաստված է հաշիշից: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեռևս արտադրվել է ձայնասկավառակի երկու օրինակ, որոնք հնարավոր կլինի ձեռք բերել որոշակի վերամշակումներից հետո: Ձայնասկավառակների արտադրության վրա ծախսվել է 7 հազար դոլար: Երրորդ ձայնասկավառակը պլանավորվում է ստեղծել մոտ ապագայում:
Նշվում է, որ սկավառակի վրա ձայնագրված է Dabbington երգը, որը գրվել է ռեգգի ոճով:
«Ի սկզբանե ցանկացել ենք ուշադրություն հրավիրել մարիխուանայի օրինականացման խնդրի վրա», - ասել է խմբի մենեջերներից մեկը:
Պարբերականի հաղորդմամբ` ձայնասկավառակի նմուշներից մեկը բարեգործական աճուրդի կհանվի, և վաճառքից ստացված միջոցները կտրամադրվեն քաղցկեղով հիվանդ մարդկանց:










