ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարը ռազմական հանցագործություն է անվանել Պալմիրայում հնագույն հուշարձանների կործանումը
ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան ռազմական հանցագործություն է համարում Պալմիրայի անտիկ հուշարձանների կործանումը: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, այս մասին հետևում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կործանել են մշակույթի ամենահայտնի կոթողներից մեկը` հնագույն հռոմեական ամֆիթատրոնի ճակատամասը և այլ հուշակոթողներ:
«Այս կործանումը նոր ռազմական հանցագործություն է և մեծ կորուստ Սիրիայի ժողովրդի համար և ողջ մարդկության համար», - հայտարարել է Բոկովան:










