Այս արջը մինչև 4.000 եվրո արժողությամբ կտավներ է ստեղծում (լուսանկարներ)

10:19 • 21.01.17

Ֆինլանդիայում բնակվող Յուսո մականունով 17-ամյա արջն առանձնահատուկ սեր ունի նկարչության հանդեպ, որն արտահայտում է ամենայն ազատությամբ և դեռ մի բան էլ խոշոր գումարներ վաստակում:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ծուռթաթ նկարիչը վրձնի փոխարեն օգտագործում է սեփական թաթերը՝ դրանք թաթախելով ներկերի մեջ ու հետո լղոզելով կտավին:


Հետաքրքրական է, որ երկրի հյուսիսում գործող Գիշատիչների պահպանման և խնամքի կենտրոնը, որտեղ բնակվում է արջը, կենդանու 15 կտավի վաճառքի արդյունքում ստացել է 8.500 եվրո:


Աղբյուրը մանրամասնում է, որ Յուսոյի կտավների գինը տատանվում է 50-ից 4.000 եվրոյի սահմաններում:

 

Image result for ART video by Juuso

Image result for ART video by Juuso

Image result for ART video by Juuso

Image result for ART video by Juuso

Image result for ART video by Juuso

Image result for ART video by Juuso

 

Այս արջը մինչև 4.000 եվրո արժողությամբ կտավներ է ստեղծում (լուսանկարներ)