Քանյե Ուեսթն անակնկալներ ունի երկրպագուների համար. ռեփերն աշխատում է նոր ալբոմի և նոր հավաքածուի ուղղությամբ

18:59 • 21.01.17

Քանյե Ուեսթն ապաքինվել է, իրեն բավականին լավ է զգում և անակնկալներ է պատրաստում երկրպագուների համար:

Ինչպես E! News-ին տեղեկացրել է ռեփերին մոտ կանգնած աղբյուրը, նա աշխատում է նոր ալբոմի ուղղությամբ և պատրաստվում է վերսկսել իր համերգները գարնանն ու ամռանը:

Բացի այդ, «Գրեմմիի» մրցանակակիրը ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին: «Երեխաներն իր համար առաջին տեղում են գտնվում, և նա ցանկանում է լավ հայր լինել», - ասել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի` 39-ամյա կատարողը սկսել է աշխատել իր Yeezy ապրանքանիշի համար նոր հավաքածու ստեղծելու ուղղությամբ:    

 

 


 

 

Քանյե Ուեսթն անակնկալներ ունի երկրպագուների համար. ռեփերն աշխատում է նոր ալբոմի և նոր հավաքածուի ուղղությամբ