Երեկ վթարված Երևան-Պետերբուրգ միկրոավտոբուսի ուղևորներից 5-ի վիճակը միջին ծանրության է, 2-ը կվիրահատվեն. ԱՆ

17:18 • 23.01.17

 

Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում  ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։

Այս պահի դրությամբ մասնագետները 5 տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Իրականացված հետազոտությունների և իրավիճակի փոփոխության արդյունքում կորոշվի տուժածներից 2-ին վիրահատելու հարցը։