Հերմինե նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Այս լուրը Tert.am -ի հետ զրույցում հաստատեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարից, և համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան:










