Ստամբուլում միջնադրյան հայկական թռչնագրի պատկերներով հատուկ պայուսակների արտադրման նախագիծ է սկսվել

18:32 • 23.01.17

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը միջնադրյան հայկական թռչնագրի պատկերներով հատուկ պայուսակների արտադրման նախագիծ է սկսել, դրանց մոդելները արդեն ներկայացվել են հրատարակչության պաշտոնական կայքում:

Նշենք, որ ավելի վաղ «Արաս»-ը նկարազարդ գրքեր էր պատրաստել, որոնք միտված են միջնադրյան թռչնագրի միջոցով Թուրքիայում ապրող հայ մանուկներին հայերեն այբուբենին ծանոթացնելուն:

Հեղինակները թռչնագիր գրքերի հիմնական երեք հրատարակությունները վերնագրել են «Ազատություն», «Խաղաղություն» և «Արդարություն»:

Նշենք, որ թռչնագիրը զարդագրի տեսակ է, որի տառերը (հիմնականում գլխագիր) թռչունների պատկերներ են: Միջնադարյան հայկական ձեռագրերում թռչնագրով նշվում էր էջի կամ գլխի առաջին տառը: Հետագայում թռչնագրերը կիրառվել են տպագիր հրատարակություններում։ 

«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում՝ 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:

Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:



Image may contain: snow and outdoor

Ստամբուլում միջնադրյան հայկական թռչնագրի պատկերներով հատուկ պայուսակների արտադրման նախագիծ է սկսվել