Ընտրություններ, նախընտրական ծրագրեր և ակնկալիքներ. հարցախույզ Երևանում (տեսանյութ)

20:27 • 23.01.17

Ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական կուսակցություններ և դաշինքներ հանրության ուշադրությանն են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը:

Tert.am-ը հարցախույզ է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչ կարևոր և առաջնահերթ խնդիրներ են նրանք առանձնացնում ընտրական ծրագրերում ներառելու համար:

Հարցախույզի մասնակիցներն ընդգծեցին, որ ակնկալում են, որ քաղաքական ուժերը ընտրություններին ընդառաջ հստակ ծրագրեր կներկայացնեն:

«Ղարաբաղն է ինձ հետաքրքրում: Ես ինքս կռվել եմ: Այն կուսակցությանն եմ ձայնս տալու, որը Ղարաբաղի հարցին լուծում կտա»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Հարցվածներից շատերին նախընտրական և ընտրական գործընթացները չեն հետաքրքրում: Նրանք համարում են, որ ընտրություններով խնդիրներ չեն լուծվի:

«Ոչ մի լավ բանի հույսեր չունեմ: Ընդամենը ուզում եմ, որ մեր ժողովուրդը մի քիչ լավ ապրի, էս վիճակից դուրս գա, բայց ամեն ընտրությունից հետո նույն վիճակն է: Ոչ մի փոփոխություն չի լինում, իսկ տուժող կողմում ժողովուրդն է մնում»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում: