Հույն ֆերմերները տրակտորներով արգելափակել են ճանապարհները
Հույն ֆերմերները բողոքի ակցիա են իրականացրել հարկերի բարձրացման դեմ՝ արգելափակելով երկրի ճանապարհները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:30-ին ֆերմերները տրակտորներով և այլ գյուղատնտեսական մեքենաներով ժամանել են Հունաստանի հյուսիսում գտնվող Վերիա քաղաքի Կուլուրա տրանսպորտային հանգույց, որտեղ ուղղվել են քաղաքի կենտրոնում հանրահավաքի: Ժամը 14-ից նրանք արգելափակել են ճանապարհը:
Ագրարային արհմիության ակտիվիստ Վանգելիս Բուտիսը հայտնել է, որ ֆերմերները պահանջում են նվազեցնել արտադրության ծախսերը և բողոքում են հարկահանության և ապահովագրության նոր կանոնների դեմ:
Բողոքի ակցիաները համակարգող հանձնաժողովի ծրագրի համաձայն՝ օրվա երկրորդ կեսից սկսած տրակտորները դուրս են գալու տարբեր քաղաքների փողոցներ, ճանապարհներին տեղակայվելու են անցակետեր:










