Պեդրո Ագրամունտը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

16:48 • 23.01.17

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործող նախագահ Պեդրո Ագրամունտը վերընտրվել է իր պաշտոնում՝ մեկ տարի ժամկետով:


Համապատասխան որոշման մասին հայտնի է դարձել Twitter-ում ԵԽԽՎ պաշտոնական էջից:


«Ես կանեմ հնարավոր ամեն բան ԵԽԽՎ-ին ծառայելու համար»,- ասել է Ագրամունտը:


Նա ԵԽԽՎ նախագահն է եղել 2016 թվականին:


Ագրամունտը վերընտրվել է առանց քվեարկության: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ նախագահի վերընտրվելն իրականացվում է ավտոմատ կերպով, եթե նախագահի ընտրություններում կա միայն մեկ թեկնածություն: Վեհաժողովի ոչ մի այլ անդամ չի առաջադրել իր թեկնածությունը: