Հայտարարվել է «Աստղային պատերազմների» ութերորդ դրվագի պաշտոնական անվանումը
«Աստղային պատերազմներ» սագայի ստեղծողները հայտարարել են ութերորդ դրվագի պաշտոնական անվանումը: Տեղեկությունը հրապարակվել է starwars.com կայքում:
Նշվում է, որ սագայի ութերորդ դրվագը լույս կտեսնի «Աստղային պատերազմներ. վերջին Ջեդայ» (Star Wars: The Last Jedi) անվանման տակ:
Կայքի հաղորդմամբ` ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Գործողությունները կծավալվեն անմիջապես նախորդ դրվագում ցուցադրված իրադարձություններից հետո: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Ջոն Բոյեգան, Դեյզի Ռիդլին, Օսկար Այզեկը, Ադամ Դրայվերն ու 2016 թվականի դեկտեմբերի 27-ին մահացած Քերի Ֆիշերը:










