Զինծառայող Գուրգեն Սարգսյանին տեղափոխել են Երևան, վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Հունվարի 16-ին զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանին ԼՂ հոսպիտալից տեղափոխել են Երևան՝ «Մուրացան» կլինիկական զինվորական հոսպիտալ: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողի վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը հունվարի 16-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով էր հրազենային վիրավորում ստացել:










