Կանադայի հարավում 200.000լ նավթ է արտահոսել
Կանադայի հարավային Սասկաթչևան շրջանով անցնող նավթատար խողովակաշարից տեղի է ունեցել 200.000 լ չվերամշակված նավթի արտահոսք, հայտնում է Globe and Mail-ը:
Կառավարության ներկայացուցիչ Քեթի Յանգը մանրամասնել է, որ արտահոսած վառելիքը չի լցվել առուներն ու գետերը: Հայտնի է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է հավաքել արտահոսած նավթից 170.000 լ:
Անդրադառնալով արտահոսքի պատճառներին՝ Յանգն ասել է, որ այդ մասին պարզ կլինի միայն Tundra Energy Marketing ընկերությանը պատկանող խողովակաշարի վնասված հատվածը գտնելուց հետո:










