Ձնահյուսքի տակ հայտնված իտալական հյուրանոցում ողջ շան ձագեր են հայտնաբերվել (տեսանյութ)

15:44 • 24.01.17

Իտալիայում փրկարարները երեք ողջ շան ձագ են հայտնաբերել ձնահյուսքի տակ մնացած Rigopiano հյուրանոցի փլատակների տակ, հաղորդում է BBC-ն:

Փրկարարների կարծիքով` կենդանիների հայտնաբերումը հույս է ներշնչում, որ ավերված շինությունում դեռևս ողջ մնացած մարդիկ կարող են լինել:

Նշվում է, որ որոնողական գործողությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին իտալական Աբրուցո մարզում ձնահյուսքն ամբողջությամբ ծածկել է Rigopiano di Farindola հյուրանոցը, որում 40 մարդ է եղել: