Կրեմլում արձագանքել են Չինաստանի կողմից ՌԴ սահմանների մոտ հրթիռների տեղակայմանը

14:33 • 24.01.17

Մոսկվան սպառնալիք չի տեսնում Չինաստանի կողմից Ռուսաստանի հետ սահմանակից նահանգում բալիստիկ հրթիռների տեղակայման մեջ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է lenta.ru-ն:


«Չինաստանի զինված ուժերի զարգացմանը վերաբերող գործողությունները, եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ամեն դեպքում մեր երկրում չեն ընկալվում որպես վտանգ»,- ասել է երկրի նախագահի մամուլի քարտուղարը:


Պեսկովը նշել է, որ թանկ է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները, որը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից է և գործընկեր քաղաքական, առևտրատնտեսական ոլորտներում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանը սեփական արտադրության DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանի մոտ՝ Հեյլունցզյան նահանգում։