Փոքրիկի և Կառլսոնի մասին մուլտսերիալը կարող է շարունակություն ունենալ
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան և շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի թոռ Օլաֆ Նյումանը քննարկում են «Փոքրիկն ու տանիքին ապրող Կառլսոնը» մուլտսերիալի շարունակությունը ստեղծելու հնարավորությունը: Այս մասին ТАСС-ին հայտնել է Նյումանը:
«Գիտեմ, որ բոլորը շատ հետաքրքրված են Կառլսոնի մասին մուլտֆիլմի շարունակությամբ, այդ իսկ պատճառով մի բան ենք մտածել», - ասել է Նյումանը, որը «Սալտկրական» ընկերության գլխավոր տնօրենն է: Ընկերությունը զբաղվում է ամբողջ աշխարհում Աստրիդ Լինդգրենի ժառանգության հանրահռչակմամբ: Նրա խոսքով` դեռ վաղ է մանրամասները բացահայտել:
«Այո, բանակցություններ իրոք տարվում են: Սա համատեղ նախաձեռնություն է: Կառլսոնը սիրված կերպար է մեզ մոտ: Հայտնի հեքիաթասացի ժառանգներն առաջարկել են զարգացնել Փոքրիկի և Կառլսոնի մասին պատմությունը, և ստուդիան ընդառաջել է», - հաստատել է «Սոյուզմուլտֆիլմի» պրոդյուսեր Նիկոլայ Մակովսկին:










