Իսպանացին 13 000 եվրո արժողությամբ կոկաին է հայտնաբերել Nesquik-ի լուծվող կակաոյի տարայում

18:34 • 24.01.17

Իսպանիայի քաղաքացին Nesquik ընկերության լուծվող շոկոլադե ըմպելիքի տարայում 250 գրամ կոկաին է հայտնաբերել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իսպանական աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով` Սարագոսայի բնակիչը կակաոն գնել է սովորական սուպերմարկետում: Տուն գալով տղամարդը հայտնաբերել է, որ տուփի փաթեթավորումը կնքված չէ: Բացելով տարան` իսպանացին ներսում կոկաին պարունակող փաթեթ է հայտնաբերել, որը պահված է եղել կակաոյի փոշու շերտի տակ:

Սարագոսայի բնակիչը թմրանյութն անմիջապես ոստիկանություն է տարել: Նշվում է, որ հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում կարող է հասնել 13 000 եվրոյի: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել`պարզելու, թե ինչպես է տարան հայտնել սուպերմարկետի վաճառասեղանին: