Բաղրամյան պողոտայում Nissan-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել պատին. shamshyan.com
Երևանի Բաղրամյան պողոտայում՝ թիվ 42 հասցեի դիմաց, երեկ՝ ժամը 23:10-ի սահմաններում Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ 33-ամյա Գոհար Մանուկյանը իր վարած Nissan մակնիշի 81 SZ 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակիչ, 23-ամյա Աշոտ Արշակյանին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վրաերթից հետո վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վրաերթ-վթարից հետո Գ. Մանուկյանը և ուղևոր՝ Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 26-ամյա Սեդա Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վրաերթի ենթարկված Ա. Արշակյանը՝ Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։













