Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել. ոստիկանություն

12:39 • 24.01.17

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 17-ին, ժամը 12.45-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Երևանյան փողոցում գտնվող հուշարձանի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահե Վ.-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նա 2016 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի մեղադրանքով: