Հայաստանը հունիսին կընդունի տնտեսական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա հունիսին Հայաստանում: Այդ մասին ասված է Մոսկվայում անցկացվող հայ-ռուսական բանակցություններին վերաբերող տեղեկատվական նյութերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կայուն աշխատում է տնտեսական համագործակցության հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովը, որի 17-րդ նիստը կայացել է 2016 թվականի հուլիսի 7-8-ին Սանկտ Պետերբուրգում: Հերթական նիստը կկայանա Հայաստանում 2017 թվականի հունիսին»,- նշված է նյութերում:










