ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյին ԿՀՎ տնօրենի պաշտոնում

10:03 • 24.01.17

ԱՄՆ Սենատում քվեարկության արդյունքում Մայք Պոմպեոն հաստատվել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում։ Նրա թեկնածությունը հաստատել է 67 սենատոր, պալատի 30 անդամ դեմ է քվեարկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Պոմպեոյի նշանակման դեմ հանդես եկած գրեթե բոլոր սենատորները պատկանում են Դեմոկրատական կուսակցությանը:


Հունվարի 12-ին Սենատում կայացած լսումների ժամանակ Պոմպեոն հայտարարել է, որ հանդես կգա ահաբեկչության համար կասկածվողների հարցաքննության դաժան մեթոդները վերականգնելու փորձերի դեմ: Նա նաև համոզիչ է անվանել հետախուզական ծառայությունների փաստարկներն այն մասին, որ ռուս հաքերները կարող էին միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին:


Նոյեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ նախկին կոնգրեսական Պոմպեոն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ գլխավորել ԿՀՎ-ն: