Պամելա Անդերսոնը ցանկանում է Մելանյա Թրամփին ռուսական էկո մորթուց կարված մուշտակ նվիրել
Հանրահայտ ամերիկուհի մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջ` Մելանյայի համար նվեր է ուղարկելու:
Ինչպես տեղեկացնում է Hill պարբերականը, նվերը ռուսական արհեստական էկո մորթուց պատրաստված մուշտակ է լինելու:
«Ես մտադիր եմ նրան որպես նվեր ուղարկել իմ էկոմուշտակներից մեկը, քանի որ ներկա պահին Ռուսաստանում զբաղվում եմ մուշտակների դիզայնով», - աղբյուրը մեջբերում է դերասանուհու խոսքը, որով նա հանդես է եկել Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել կենդանիների նկատմամբ վարվելակարգին:
Պամելա Անդերսոնը կենդանիների պաշտպանության ակտիվիստներից է և պայքարում է բնական մորթուց կարված մուշտակների օգտագործման դեմ:










