ԱՄՆ-ում Թրամփին դեմ արտահայտված ուղևորուհուն դուրս են բերել ինքնաթիռից (տեսանյութ)

14:08 • 25.01.17

Ամերիկյան ավիաընկերության ուղևորուհուն հանել են չվերթից այն բանից հետո, երբ նա լեզվակռվի է բռնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող իր ճամփորդակցի հետ: Այս մասին հաղորդում է Airlive պորտալը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը:

Կինը, որի անձը չի բացահայտվում, սկզբից բորտուղեկցորդուհուն խնդրել է իր կողքից տեղափոխել տղամարդուն, որը Թրամփի աջակիցն է:


«Դուք այդ մարդու մատը դրել եք միջուկային կոճակի վրա»,- ասել է նա իր հարևանին: Այնուհետև բորտուղեկցորդուհին կնոջը խնդրել է դուրս գալ ինքնաթիռի սրահից: Այս որոշմանն ուղևորներն աջակցել են բարձր ձայնով «ԱՄՆ» գոչելով:

BBC News-ի տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Alaska Airlines ավիաընկերության չվերթի ժամանակ: Ավիաընկերությունը հայտնել է, որ աջակցում է իր աշխատակցուհու գործողություններին: