Արմավիր-Երևան ճանապարհին BMW-ն բախվել է պատին. 25-ամյա վարորդը մահացել է

10:01 • 25.01.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 25-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի 35 AG 699 պետհամարանիշով (վարորդ՝  1992 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թունաքիմիկատների խանութի պատին: 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Հ.-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան: