Թուրքիայի դիրքն Աստանայի բանակցություններում շատ թույլ է. Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ
Աստանայի բանակցություններին մասնակցող Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում դժգոհել է, որ Թուրքիայի դիրքը բանակցությունների ընթացքում չափազանց թույլ է և որ թուրքական կողմը չի կարողացել պաշտպանել սիրիական ընդդիմության շահերը, ինչպես որ վերջիններս սպասում էին: Այս մասին հայտնում է թուրքական haber.sol.org.tr կայքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` հունվարի 23-ին Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով հանդիպումը, որտեղ Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակություններն առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ:
Բանակցություններին մասնակցում են Ղազախստանը, Իրանը, Սիրիայի կառավարության պատվիրակությունը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը, Թուրքիան, Ռուսաստանը:
Հանդիպման կազմակերպիչները մտադրված հրաժարվել են պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության համար ցուցանակներից՝ նրանց պարզապես անվանելով «Սիրիական Արաբական Հանրապետություն»:










