Բրյուսելում հակաահաբեկչական գործողության ընթացքում յոթ մարդ է ձերբակալվել

18:37 • 25.01.17

Բելգիայի ոստիկանությունը յոթ մարդու է ձերբակալել Բրյուսելում հակաահաբեկչական գործողության շրջանակում տեղի ունեցած հարցաքննության համար: Այդ մասին հայտնել են Բելգիայի դատախազությունում, հայտնում է Reuters գործակալությունը:


Գործակալության զրուցակցի տվյալներով՝ գործողությունը կապված է Սիրիայից Բելգիա հնարավոր գրոհայինների վերադարձի հետաքննության հետ:


Գործակալությունը նշում է, որ ոստիկանությունը խուզարկության ընթացքում ձերբակալվածների մոտ չի հայտնաբերել ո՛չ զենք, ո՛չ պայթուցիկ: Գործողությունն անց է կացվել Բրյուսելում ինը կետերում և կապված չէ Բրյուսելում և Փարիզում ահաբեկչությունների հետաքննության հետ: